Եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են. «Այո, 2020-2022թթ. եռակողմ հայտարարությունները ուժի մեջ են համարվում, և նախկինի նման դրանք հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են։ Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա»։

Նրա խոսքով՝ այս պահին հայկական կողմից եռակողմ հայտարարություններից ստորագրությունը ետ կանչելու կամ այն չեղյալ համարելու մասին որևէ խոսք չկա. «Այդ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են»։ 

Ըստ Զախարովայի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը առարկայորեն քննարկվել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան պետական այցի ժամանակ, նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ ՌԴ ԱԳՆ խոսնակը լրագրողին հորդորել է ճշտել՝ պաշտոնական Երևանն այդ համաձայնությունները գործող համարու՞մ է, թե՞ ոչ. «Բայց ես պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չեմ տեսել այն մասին, որ այդ համաձայնությունները վավեր չեն համարում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print