Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը․ ՌԴ դեսպանություն

1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր։

Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ

«1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր։ Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական ​​հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ ճշմարիտ դաշինքի ոգով երկկողմանի գործընկերության կառուցման գործում։

Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են լիովին ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում թե՛ Անդրկովկասյան տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print