Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում է գլխավոր մարզադաշտին հարակից պահուստային դաշտը։
Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։
««Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։
Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։
Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում է գլխավոր մարզադաշտին հարակից պահուստային դաշտը։
«Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել 1 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում»,- ասված է Պետական գույքի կառավարման կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։