Սյունիքում խոտածածկույթ է այրվել

Օգոստոսի 29-ին, ժամը 13։01-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հացավան գյուղին հարակից սարալանջին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ և մոտ 12 հա հնձած արտ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print