Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին և 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Հանրապետության տարածքում oգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին և 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վ արագությամբ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։