Իրանը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը․ Փեզեշքիան

IRNA գործակալության տվյալով՝ նա բարձր է գնահատել Նորվեգիայի աջակցությունը պաղեստինցի ժողովրդին և կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Գազայում Իսրայելի գործողությունների դեմ:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ, հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը:

IRNA գործակալության տվյալով՝ նա բարձր է գնահատել Նորվեգիայի աջակցությունը պաղեստինցի ժողովրդին և կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Գազայում Իսրայելի գործողությունների դեմ:

Նորվեգիայի վարչապետն էլ Իրանի հետ հարաբերությունները բարեկամական է անվանել, պաշտպանել է պաղեստինցիների անկախության իրավունքները և հույս հայտնել, որ Գազայում հակամարտությունը շուտափույթ կավարտվի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print