Դատարանը Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։

Այսօր շարունակվեց Թովմասյանի գործով դատական նիստը։ ՍԴ նախկին նախագահը չէր ներկայացել նիստին. նրա պաշտպան Արամ Օրբելյանն ասաց՝ եթե Թովմասյանը ծանուցված լիներ, անպայման կներկայանար: Ըստ նրա՝ կամ ծանուցված չէ, կամ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել գալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին, և, ըստ դատավորի որոշման, Թովմասյանին պետք է բերման ենթարկեն այդ օրը։

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print