Կալանավորված անձի ժամացույցի միջից հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ երկարատև տեսակցությունից վերադարձող կալանավորված անձ Զ․Հ․-ի մոտ պետք է թմրամիջոց լինի։

Իրացնելով նշված տեղեկությունները՝ ծառայողները երկարատև տեսակցությունից հետո Զ․Հ․-ին ենթարկել են խուզարկության։ Արդյունքում՝ նրա մոտ առկա ձեռքի ժամացույցի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,66 գրամ քաշով զանգված։

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print