🎥SOCAR-ում ուժեղ հրդեհ է բռնկվել

Բաքվի Սուրախանի շրջանում ուժգին հրդեհ է բռնկվել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հրդեհը բռնկվել է SOCAR-ի նավթի և գազի գիտահետազոտական ինստիտուտի տարածքում։ Այն մարել դեռևս չի հաջողվել։

Շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել մեկ հոգու. այլ տուժածներին մասին դեռևս չի հաղորդվում։

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ դեպքի վայր են բերվել ԱԻՆ ուժեր։ Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ուղղաթիռ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print