▶Սյունիքում և Գեղարքունիքում ցորենի մշակության ցածր ակտիվություն է արձանագրվել. նախարար

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Սյունիքում և Գեղարքունիքում ցորենի մշակության ցածր ակտիվություն է արձանագրվել: Այս մասին ԱԺ-ում 2023թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վերջինիս խոսքով պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից նախարարությունը կարևորել է աշնանացան ցորենի սուբսիդավորումը, որի համար 2023թ-ին նախատեսվում է հատկացնել 2.93 մլրդ դրամ:

«Նախատեսվում էր նաև ցորենի ցանքատարածությունները ավելացնել մինչև 75 հազար հա, սակայն ադրբեջանական ագրեսիայի պատճառով որոշ տարածքներում նկատվում է ցորենի մշակության ցածր ակտիվություն, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչը խոչընդոտում է նշված ցուցանիշի ապահովման համար»,-հավելեց Քերոբյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print