Քաջարանի թունելի հարցով կհամագործակցենք իրանական գործընկերների հետ․ Սանոսյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածի կառուցման աշխատանքները քննարկվել են իրանցի գործընկերների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ Սյունիքի հատվածը բաժանվում է 3 մասի՝ Սիսիանից դեպի Քաջարան, առանձին Քաջարանի թունել և Քաջարանից դեպի Ագարակ: Իրանական կողմի հետ քննարկվել է Քաջարանի թունելի նորոգման հարցը: Իսկ մյուս երկու հատվածների կառուցման համար արդեն իսկ կան գործընկերներ, որոնց հետ քննարկումների փուլն անցել են, հստակ են ֆինանսավորման աղբյուրները, երկուսի պարագայում էլ ունեն մրցութային գործընթաց:

«Իսկ թունելի մասով ցանկություն ունենք Իրան գնացող գծի նման իրանական գործընկերների հետ աշխատել, եթե հնարավոր է՝ կամ իրանական վարկով իրանական ընկերություն աշխատի, կամ նույնիսկ չի բացառվում, որ այդ բյուջեի միջոցներով կարող ենք մեր և իրանական կողմի համար հարմար տարբերակով տալ իրանական ընկերություններին»,- ասել է Սանոսյանը:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print