Ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդ ամրոցում

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Ամբերդ ամրոցում նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները:

«Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում:

Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է:

Այս տարվա հատկացման չափը մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:

Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»,- հայտնում են նախարարությունից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print