Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ հոկտեմբերից ի վեր պահվող պատանդներից վեցի մարմինները։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան վիրավորներ։
Ցուցարարները Իսրայելի կառավարությունից և վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջել են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար, գրում է The Times of Israel-ը։