Գրանցել ենք տնտեսական ակտիվության 14% աճ․ նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում հայտարարել է, թե Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը դրական տիրույթում է։

Ըստ նախարարի՝ որոշ երկրներում աճի տեմպերը որոշակի դանդաղել են. 

«Մենք առաջին կիսամյակում գրանցել ենք տնտեսական ակտիվության 14% աճ, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության, տվյալ դեպքում՝ հիմնային մետաղների արտադրության, նաև՝ առևտրի ու  ծառայության աճով։ Շինարարության և գյուղատնտեսության ճյուղերը նույնպես նպաստում են այս աճին»,- ասել է նա։

Վահե Հովհաննիսյանը խոսել է նաև պետական պարտքի ցուցանիշներից. «Պետական պարտքը հունիսի դրությամբ կազմում է 2 մլրդ 157 մլն դոլար։ Ներքին պարտքի կշիռը շարունակաբար աճում է՝ այս պահին կազմելով 50.7%»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print