Մեղրիում հուշարձանների թվայնացման աշխատանքներ են տարվում

Մեղրու տարածաշրջանի աշխարհագրական բարդ, մեկուսացված տեղանքներում գտնվող բերդերի, դիտակետ-աշտարակների, հուշարձանների օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկությունը փոխանցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ հավելելով, որ աշխատանքները իրականացվում են ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով։

Ըստ հաղորդագրության՝ թվայնացվել են «Արևիկ» ազգային պարկի տարածքում գտնվող Տերտերասարի ամրոցը, Կալերի Բերդաքար ամրոցը, ինչպես նաև օդալուսանկարահանվել են Մեղրու բերդի տարածքը՝ իր դիտակետ-աշտարակներով և Սուրբ Հովհաննես եկեղեցին կամ Անապաստանաց վանքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print