Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը ներառելու է 27 կամուրջ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print