Պայքարը սկսեցին 50 թիմ, միայն «Նոային» հաջողվեց նվաճել Լիգայի փուլի ուղեգիր:
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» ամփոփել է մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերին։
«Եվրագավաթային ամառը շատ հագեցած էր ոչ միայն անմոռանալի խաղերով, այլ նաև պատմական ռեկորդներով:
- Գոլերի տարբերություն 18-6
- Ամենաշատ գոլերը – 18
- Որակավորման փուլերի ամենախոշոր հաղթանակը՝ 7-0
- 4 տնային խաղ՝ 4 հաղթանակ
- Հաղթահարելով որակավորման 4 փուլ
- Ամենահեռու տարածությունից գոլ – դարպասապահ Օգնյեն Չանչարևիչ
- Որակավորման փուլերի լավագույն ռմբարկու – Գոնսալո Գրեգորիո (6 գոլ)
Պայքարը սկսեցին 50 թիմ, միայն «Նոային» հաջողվեց նվաճել Լիգայի փուլի ուղեգիր:
Առջևում ունենք 6 խաղ և ռեկորդները ավելացնելու նոր հնարավորություններ:
Հոկտեմբերի 3-ին մեկնարկում ենք Լիգայի փուլում: Հանրապետական մարզադաշտում հանդիպելու ենք «Մլադա Բոլեսլավին»: Սպասում ենք բոլորիդ մարզադաշտում»,- գրում է «Նոայի» ֆեյսբուքյան էջը:
Կոնֆերենցիաների լիգա, «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը
«Նոա» – «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3, 20:45 (Երևանի ժամանակ)
«Ռապիդ» (Ավստրիա) – «Նոա»` հոկտեմբերի 24, 20:45
«Չելսի» (Անգլիա) – «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7, 23:00
«Նոա» – «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45
«Նոա» – ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45
«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) – «Նոա»` դեկտեմբերի 19, 23:00
1-8-րդ տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն անցումային հանդիպումներում կպայքարեն մնացած 8 ուղեգրերի համար։