Մոնղոլիան այն երկրներից է, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս գիշեր ժամանել է Մոնղոլիա Ռուսաստանի Տուվա շրջանից։
Մոնղոլիայի պաշտոնյաները նրան դիմավորել են Ուլան Բատորի միջազգային օդանավակայանում:
ՌԴ նախագահը կմասնակցի Խալխին Գոլ գետի մոտ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի կողմից ճապոնական զորքերի նկատմամբ տարած հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Մոնղոլիան այն երկրներից է, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։
Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի տարածքից երեխաներին անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու համար։ Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։