Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ են արձանագրվել․ Ստանո

ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքներով հերթական անգամ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:

Պետեր Ստանոն մեջբերել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն՝ ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը: 

«Նկատվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նաև դիտորդական առաքելությունը նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական ճնշումների ֆոնին», – ասված է Ստանոյի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանությանը հաշվի առնել և կյանքի կոչել առաքելության գնահատականները և առաջարկները: Ստանոն նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ հարցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print