Ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը

Այսօր ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Կայքի տեղեկություններով՝ Դարբինյանին ու Աբովյանին ձերբակալելուց առաջ նրանց աշխատասենյակում խուզարկություններ են անցկացվել։ Քրեական վարույթն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print