Դեռևս անցյալ տարի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից մեկ ամսվա ընթացքում հասցրել է օգտվել 39-ը համապատասխան կարիք ունեցող ընտանիք։ Ծրագրի ավարտական փուլում Կապանի մանկական կենտրոնում ոլորտի տարբեր կենտրոնների մասնագետներ և ծնողներ նաև վերապատրաստման հնարավորություն ստացան։
