Սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Զվարթնոց օդանավակայանում կայացել է չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն, ավիաընկերության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: