Գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում և Սումիում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լվովում, ըստ տեղի իշխանությունների, 3 մարդ է զոհվել, 35 մարդ՝ վիրավորվել։ Գլխավոր կայարանի շրջանում մի քանի բնակելի տուն է այրվել, կոտրվել են տների ապակիները։ Երկու դպրոցում գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են։
Լեհաստանի ԶՈՒ հրամանատարությունը հայտնել է, որ օդ են բարձրացվել լեհական ռազմական ինքնաթիռները:
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։