Ինչի՞ հաշվին է աճել Հայաստանի արդյունաբերությունը

Շինարարական հատվածի արտոնությունները շարունակում են առաջ քաշել ցեմենտի և ամրանների արտադրությունը։ Համեմատաբար ավելի դանդաղ, բայց աճում է նաև հայկական սննդամթերքի պահանջարկը, մասնավորապես` Ռուսաստանում, տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեին։

Արդյունաբերական արտադրությունը Հայաստանում 2022 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 10%-ով։ Վերջին ամիսների նման` հիմնական աճը եղել է ոչ թե հանքերի (լեռնահանքային հատվածը կրճատվել է 7,5 տոկոսով), այլ շինարարության հետ կապված արտադրությունների շնորհիվ։ «Ոչ մետաղական հանքային ապրանքներ» կատեգորիայում (որը ներառում է ավազը և ցեմենտի հումքը), արտադրությունն աճել է 2,1 անգամ, իսկ պատրաստի մետաղական կոնստրուկցիաների արտադրությունն աճել է մոտ 45%-ով:

Արտադրությունն աճել է նաև գունավոր մետաղների խմբում (հիմնականում ֆերոմոլիբդենի ձուլման հաշվին)՝ ավելի քան 26%-ով ավել։ Դա կապված է այն բանի հետ, որ դրա ձուլման գործարաններն ավարտել են վերազինումը, վերադարձել նախկին հզորություններին։

Շինարարության հետ միջնորդավորված կերպով կապված կահույքի արտադրությունը նույնպես աճել է (մոտ 22%-ով), բայց դրա արտադրության բացարձակ ծավալները չափազանց փոքր են ընդհանուր վիճակագրության վրա ազդելու համար:

Հավելենք, որ շինարարության ծավալը (քառակուսի մետրով) նշված ժամանակահատվածում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 17%-ով։ Բնակարան գնողները շտապում են օգտվել եկամտահարկի արտոնություններից, որոնք դեռ գործում են բնակարանների առաջնային շուկայում։

Արտադրությունը շարունակում է աճել նաև սննդի և ալկոհոլային արդյունաբերության ոլորտում (համապատասխանաբար 12,7%-ով և 5,7%-ով): Ռուսական շուկայում (հիմնականում հայկական մրգերի, բանջարեղենի, պահածոների, գինու և կոնյակի համար) նոր հնարավորություններ են բացվել արևմտյան մի շարք ապրանքանիշերի հեռանալուց հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print