Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատվեց

ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում, հավանության է արժանացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովներն օգոստոսի 30-ին ստորագրել էին կանոնակարգը, ազդարարելով նաև ներպետական ընթացակարգերը սկսելու մասին։

Կառավարության նիստում հաստատվելուց հետո այն կուղարկվի ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու համար, ապա՝ ԱԺ վավերացման։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print