Հայաստանում մինչև օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք

Այս պահին նվազման տեմպը բավարար չէ, և կարծում ենք՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք նվազումը։

Հայաստանում մինչև օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ բոլոր մարզերում իրականացվում է հակահամաճարակային տեղեկատվական աշխատանք:

«Այս պահին նվազման տեմպը բավարար չէ, և կարծում ենք՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք նվազումը»,- ասաց նա:

Հարցին՝ հիվանդացության թիվը մտահոգիչ չէ՞, նախարարը նախ նշեց՝ այս տարի առաջին անգամ է դեպքերի աշխուժացում նկատվում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ապա հավելեց. «Հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության սիմպտոմների մասով պրոտոկոլներն ադապտացվել են և ներդրվել են. սա շատ կարևոր է: Եվ, իհարկե, մենք ամեն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի թվերի աճ չունենանք, այլ կարողանանք հակառակը՝ նվազեցնել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print