Արման Եղոյանն անդրադարձել է ՌԴ դեսպանի հայտարարությանը

Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է ու շատ սխալ տեղեկություն և պատկերացում ունի ԵՄ դիտորդական առաքելության մասին։

ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարությանը, թե ԵՄ քաղաքացիական նախաձեռնությունն իրականում հետախուզական տվյալներ է հավաքագրում․

«Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է ու շատ սխալ տեղեկություն և պատկերացում ունի ԵՄ դիտորդական առաքելության մասին։ Եվ ընդհանրապես, ոչ բոլոր օտար ներկայություններն են որևէ պետությունում զբաղված հետախուզական տվյալներ հավաքելով»,- ասել է նա։

Եղոյանը նշել է նաև, որ Հայաստանը վաղուց մեկնարկել է եվրոինտեգրումը. «Մեկնարկած է վաղուց, չե՞ք տեսնում․ Եվրոջասթի հետ համաձայնագիր ենք վավերացնում, վիզաների ազատականացման երկխոսություն է սկսվում»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print