Իրանը երկար ժամանակ է՝ մեզնից գազի մատակարարումներ է խնդրում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի է, և որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից մատակարարումներ է խնդրում։ Այս մասին գրում է 1tv.ru-ն:

«Իրանը երկար ժամանակ մեզնից մատակարարումներ է խնդրում… Ես կարծում եմ, որ սա իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են: Իսկ Իրանի հարևան երկրներում պարզապես ահռելի կարիք կա»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ «Գազպրոմ»-ը  ծրագրեր ունի միավորելու գազատրանսպորտային համակարգի եվրոպական հատվածը և Հեռավորարևելյան հատվածը՝ համապատասխան հոսքեր իրականացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print