Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնն իր կարողությունը կտակել է իր զավակներին։
Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Դերասանի ժառանգներին Շվեյցարիայից նամակ է ուղարկվել։ Նամակը պարունակում էր չորս էջանոց փաստաթուղթ, որում նշվում էր, որ ժառանգներին 30 օր է տրվում այդ փաստաթուղթը հնարավոր վիճարկելու համար:
Ամենամեծ ժառանգությունը կստանա 33-ամյա Անուշկան՝ 50 տոկոսը, որը գնահատվում է 150 միլիոն եվրո, իսկ որդիները կբաշխեն մյուս կեսը և կստանան 25-ական տոկոս։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 18-ին 88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։