Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, ֆիզիկական ներգործության և զորակոչից խուսափելու՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, հոգեկան ներգործության, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների ստուցման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սուտ մատնության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, գրավառուին վնաս պատճառելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու ու կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 2 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։