Խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է. Ալիև

«Մենք արդեն հասել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է, բայց քայլ է՝ ճիշտ ուղղությամբ»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի  80%-ն արդեն համաձայնեցված է.

«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ն արդեն համաձայնեցված է։ Մենք արդեն հասել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է, բայց քայլ է՝ ճիշտ ուղղությամբ»,-ասել է Ալիևը։

 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print