Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ

Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան,  ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան,  ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։

Այլ երկրների հետ ԵՄ փորձի համաձայն՝ նման բանակցությունները կտևեն մի քանի տարի։

Հուլիսին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել էին սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print