Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Երևանին ժամանակ չձգել բանակցություններում և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Տեղեկացնում է Aravot.am-ը՝ հղում անելով Interfax-ին։
«Եթե Հայաստանը ցանկանում է վարել բարիդրացիության քաղաքականություն, առաջին հերթին պետք է իրականացնի 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: Հայաստանը պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում: Հայաստանը չպետք է արհեստականորեն ժամանակ ձգի, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա և կպայքարի իրենց փոխարեն: Ոչ մեկը չի գա և չի կռվի նրանց փոխարեն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանցի զինվորականների առջև:
Նա հավելել է, որ Ադրբեջանը «խաղաղություն է ուզում, ոչ թե պատերազմ»: «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց արդարացի խաղաղություն: Պահանջները, որոնք մենք առաջ ենք հաշում, արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմանների հիման վրա»,- ասել է Ալիևը: