Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է կարմիր գիծը. Ալիև

Ադրբեջանը կչեղարկի ԵԽԽՎ պատգամավորների՝ այդ երկիր այցելելու արգելքը, երբ Բաքվի պատվիրակությունը վերադառնա կազմակերպություն՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Չեռնոբիոյի միջազգային համաժողովի շրջանակում։ Նրա խոսքով՝ Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է «կարմիր գիծը»։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանն արել է այն, ինչն այսօր փորձում է անել Ուկրաինան։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ էին քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, Ադրբեջանում «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը համարժեք էր:

«Մեր որոշումը պատասխանն էր։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր պատվիրակության իրավունքը, ապա այդ արգելքը կհանվի»,- հավելել է Ալիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print