Միգրացիայի ծառայությունը ՀՀ քաղաքացիներին ՌԴ մուտքի արգելքի հարցերով խորհրդատվություն կտրամադրի

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
 «Հարգելի՛ քաղաքացիներ,

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝

-ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն,

-ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում,

-ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 փողոց):

Խորհրդատվության նպատակով մոտենալիս Ձեզ հետ ունեցեք առնչվող բոլոր փաստաթղթերը, որոշումները կամ դատական ակտերը։

Հարգանքներով՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print