Բաքուն ինչ էլ պահանջի, Հայաստանը ունենալու է զարգացած բանակ. Արմեն Խաչատրյան

Բաքուն ամեն անգամ պատրվակ է գտնում խաղաղության գործընթացը խեղաթյուրելու համար։ Ադրբեջանը կամ որևէ երկիր չի կարող մեզ թելադրել, թե մեր ԶՈւ-ն ինչ կառուցվածք, թվաքանակ և բովանդակություն ունենա։ Մեր ԶՈւ-ի քանակը, որակը որոշում ենք մենք, Բաքուն ինչ էլ պահանջի, Հայաստանը ունենալու է զարգացած բանակ։ Այս մասին 24News–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

 Պատգամավորի խոսքով, Բաքուն բարոյական իրավունք չունի խոսել Հայաստանի ԶՈւ-ի քանակի մասին, երբ ինքն անընդհատ բանակը զինում է, ինչը խիստ տեսանելի է հատկապես պատերազմից հետո։ 

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ճանապարհները կարող են վերահսկել միջազգային պահնորդական կազմակերպությունները, Արմեն Խաչատրյանը նշեց, որ դեռևս քննարկվում են տարբերակներ, բայց վերահսկումը լինելու է ՀՀ սուվերենության ներքո։ «Խոսքը երկաթուղային ուղիների բացման մասին է՝ Երասխ, Նախիջևան, Մեղրի, որը կլինի ՀՀ իրավազորության ներքո, ՀՀ-ն է վերահսկելու բոլոր ճանապարհները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print