Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի, 8-ի և 10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 7-ի և 10-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print