Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն․կան վիրավորներ

Բախման հետևանքով «Lada»-ում հրդեհ է բռնկվել ու վիրավորներին առաջինը օգնության հասած քաղաքացիները մարել են կրակը։

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Թալին-Արտենի ավտոճանապարհի՝ Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը «Արմավիր», 1-ը՝ «Թալին» բժշկական կենտրոններ։

Բախման հետևանքով «Lada»-ում հրդեհ է բռնկվել ու վիրավորներին առաջինը օգնության հասած քաղաքացիները մարել են կրակը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print