Իրանական կողմը վերահաստատել է դիրքորոշումը․ ռուսական գազ են ցանկանում ստանալ, բանակցություններ են վարում ՌԴ-ի հետ, կան նաև նախնական պայմանավորվածություններ։
Պատասխանելով հարցին, թե գազի ոլորտում ինչ նախագծեր է քննարկում Մոսկվան և Թեհրանը, դեսպանը նշել է․
«Առաջին հերթին դա ռուսական կողմի ներդրումներն են Իրանի նավթային հանքավայրերում։ Մենք հետաքրքրված ենք գազային համագործակցությամբ։
Երկրորդը ռուսական գործընկերների ներկայությունն է իրանական հանքավայրերում։ Մեկ այլ տարբերակ էլ այն է, որ ռուսական գազը մատակարարվի Իրանին, և մենք միասին կարողանանք ընդհանուր նախագծեր իրականացնել։ Դա նույնպես այնպիսի նախագիծ է, որի շուրջ աշխատում ենք»։
«Վերջերս նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, համաձայնագիր ենք ստորագրել այդ հարցի շուրջ և շարունակում ենք այդ ճանապարհը, որպեսզի ռուսական գազը մեր տարածք հասնի», – ընդգծել է դեսպանը:
Իրանը վերահաստատում է՝ ռուսական գազ են ցանկանում ստանալ, բանակցություններ են վարում ՌԴ-ի հետ
Home - Uncategorized - Իրանը վերահաստատում է՝ ռուսական գազ են ցանկանում ստանալ, բանակցություններ են վարում ՌԴ-ի հետ