Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը։