Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել է ռուսական մշակույթի փառատոնը

Մոսկվայի օրվան նվիրված փառատոնի շրջանակում փայտե գդալների և «մատրյոշկաների» նկարազարդման և մուլտիպլիկացիայի վարպետության դասեր կանցկացվեն երեխաների համար։

Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել է ռուսական մշակույթի փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։

Մոսկվայի օրվան նվիրված փառատոնի շրջանակում փայտե գդալների և «մատրյոշկաների» նկարազարդման և մուլտիպլիկացիայի վարպետության դասեր կանցկացվեն երեխաների համար։

Փառատոնի հյուրերը կունկնդրեն Մոսկվայի «Յար» երգի թատրոնի ստեղծագործական թիմի համերգը։

Մոսկվայի տանը կկազմակերպվեն Տրետյակովյան պատկերասրահի, Մոսկվայի գլխավոր արխիվային վարչության թեմատիկ ցուցադրություններ, կանցկացվի «Մոսկվան բոլորի սրտում» մանկական ստեղծագործության միջազգային մրցույթ, ինչպես նաև Մոսկվայի պատմության մասին ինտերակտիվ թվային ցուցահանդես ևազգային հագուստի ցուցահանդես (Սերգեյ Գլեբուշկինի հավաքածուից):

Կազմակերպիչներն են Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը և Մոսկվայի Հայրենակցի տունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print