Նոր ուսումնական տարին Բուդապեշտում սկսվել է բողոքի ցույցով։ Հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել Հունգարիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր ավագ դպրոցներից մեկի տնօրենի՝պաշտոնից ազատման դեմ, գրում է Euronews-ը։
Չաբա Մեսարոշը ստիպված է եղել հրաժարական տալ 24 տարվա աշխատանքից հետո՝ հրաժարվելով կատարել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման կառավարության արգելքը։
Եվրոպայում դպրոցներում հեռախոսներն արգելելու քաղաքականությունը մեծ թափ է հավաքում։
Նիդեռլանդներում տարրական դասարանների երեխաներին արգելված է սմարթֆոն տանել դպրոց, սակայն այս տարվա սկզբից այս միջոցը տարածվում է նաև միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։
Սմարթֆոնների արգելման փորձեր են անում նաև այլ երկրների կրթական հաստատությունները, ինչպիսիք են Ֆրանսիան և Դանիան: Բայց կան շատերը, ովքեր դեմ են նման սահմանափակումներին։