Գնել Սանոսյանը հյուրընկալել է Վարդան Ջհանյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին նախագահ Վարդան Ջհանյանի գլխավորությամբ։

ՀՀ ՏԿԵ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։

Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։ Մասնավորապես մատնանշվել է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ առաջացող մարտահրավերները, որոնց հետևանքները լրացուցիչ զգոնություն են հաղորդում ոլորտին։ Այս համատեքստում պետություն-մասնավոր երկխոսության ավելի ինտենսիվ համագործակցությունը հնարավորություն կտա հանքարդյունաբերության ոլորտում առաջացող խնդիրները փորձել կարգավորել նախնական փուլում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական և աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերը և հնարավոր լուծումները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print