Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ, 11-ի և 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 10-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print