Քասախի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան մայրուղին

Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Քասախ համայնքում բողոքի ակցիա է։ Բնակիչները փակել են Աշտարակ-Երևան մայրուղին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «Այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Վերջիններս ահազանգում են՝ նշելով, որ այլեւս չեն լռելու, եւ որ Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի գործողություններն ընդդեմ քաղաքացիների իրավունքների արդեն անցել են չափն ու սահմանը: Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:

Այսինքն՝ մարդիկ ընկնելու են ավելորդ քաշքշուկի մեջ, ինչի համար էլ ճանապարհ են փակելու ու պահանջելու են ավագանու նիստը բոյկոտել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին իրենց իրավունքները ոտնահարել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print