ՌԴ-ից Երևան չվերթները հետաձգվում են և չեղարկվում

Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետևվո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ:

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել չորս չվերթ: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջից:

Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետևվո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», -ավելի վաղ հայտնել էր օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի քարտուղար Արտեմ Կորենյակոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print