Խոշոր ավտովթար Սյունիքում․ կա 9 վիրավոր

Նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում «Մեղրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Աննա Համբարյանը, 48-ամյա Աննա Ղևոնդյանը, 37-ամյա Զարուհի Աղամյանը, 31-ամյա Սուսաննա Մկրտչյանը, 46-ամյա Օլյա Առաքելյանը, 28-ամյա Սուրեն Աղուրյանը, 50-ամյա Վարսենիկ Գրիգորյանը և 32-ամյա Հովհանես Հովաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 08։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Կարեն Մանուկյանը, վարելով Ֆորդ-Տրանզիտ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը, որի հետևանքով նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print