🎦Հզոր թայֆունի հետեւանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

Գետերի և առուների վրա հեղեղումների մեծ վտանգ կա, որոշ տեղամասերում հայտարարել են ջրհեղեղի և սողանքների վտանգի մասին:

Վիետնամում «Յագի» թայֆունի պատճառով ավելի քան 100 մարդ է զոհվել կամ անհետ կորել. հայտնում է Վիետնամի լրատվական գործակալությունը։

Վնասվել են բազմաթիվ խանութներ, գրասենյակներ և դպրոցներ։

Ըստ տեղական հիդրոօդերևութաբանական ազգային կենտրոնի տվյալների՝ թայֆունի թուլացումից հետո հարթավայրային, միջին և հյուսիսային լեռնային շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ: Գետերի և առուների վրա հեղեղումների մեծ վտանգ կա, որոշ տեղամասերում հայտարարել են ջրհեղեղի և սողանքների վտանգի մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print