Չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը։
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։
Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հերթական անգամ զգուշացնելով և հորդորելով խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը։