Բուդապեշտում երեկ տեղի է ունեցել շախմատի 45-րդ համաշխարհային Օլիմպիադայի բացման արարողությունը։
Կայացել է նաեւ առաջին տուրի վիճակահանությունը եւ հավաքականներն իմացել են իրենց մրցակիցներին։ Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին տուրում հանդիպելու է Մալթային, իսկ կանանց ընտրանու մրցակիցը Տրինիդադ եւ Տոբագոն է։
Արման Փաշիկյանի գլխավորությամբ Օլիմպիադայում հանդես են գալու Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Գրիգորյանը։
Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց ընտրանու կազմում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սուսաննա Գաբոյանը։